Logo

Կիելինին Սակայի հարվածի պահին բղավել է հայտնի արտահայտությունը․ ինչ է նշանակում այն

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 14.07.2021ՍՊՈՐՏ
bukayo saka england giorgio chiellini italy 8kijbjsk4lq0z7dc65wsgoy9 - Կիելինին Սակայի հարվածի պահին բղավել է հայտնի արտահայտությունը․ ինչ է նշանակում այն

Իտալիայի հավաքականի ավագ Ջորջիո Կիելինին ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչում Անգլիայի հետ հետխաղյա հարվածաշարի ժամանակ «նպաստել» է իր թիմի հաղթանակին։

Անգլիացիների հինգերորդ հարվածը իրացնում էր Բուկայո Սական։ Կիելինին նրա հարվածի պահին բղավել է․ «Կիրիկոչո»։ Սա արտահայտություն է, որը ֆուտբոլիստներն օգտագործում են մրցակցի 11-մետրանոց իրացնելու, մեն-մենակ դուրս գալու, կամ տուգանային իրացնելու ժամանակ։ Արտահայտությունը ստիպում է մրցակցին սխալվել։

Կիելինին հաստատել է, որ բղավել է այդ արտահայտությունը Սակայի հարվածի ժամանակ․

«Ողջու՛յն Քրիստիան, ես հաստատում եմ այդ ամենը։ Կիրիկոչո»,-ասել է Կիելինին։

ԵՎՐՈ-2020-ի Twitter-յան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ Իտալիայի ավագը Սակայի հարվածի ժամանակ բղավում է այդ արտահայտությունը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա