
Իտալիայի հավաքականի ավագ Ջորջիո Կիելինին ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչում Անգլիայի հետ հետխաղյա հարվածաշարի ժամանակ «նպաստել» է իր թիմի հաղթանակին։
Անգլիացիների հինգերորդ հարվածը իրացնում էր Բուկայո Սական։ Կիելինին նրա հարվածի պահին բղավել է․ «Կիրիկոչո»։ Սա արտահայտություն է, որը ֆուտբոլիստներն օգտագործում են մրցակցի 11-մետրանոց իրացնելու, մեն-մենակ դուրս գալու, կամ տուգանային իրացնելու ժամանակ։ Արտահայտությունը ստիպում է մրցակցին սխալվել։
Կիելինին հաստատել է, որ բղավել է այդ արտահայտությունը Սակայի հարվածի ժամանակ․
«Ողջու՛յն Քրիստիան, ես հաստատում եմ այդ ամենը։ Կիրիկոչո»,-ասել է Կիելինին։
ԵՎՐՈ-2020-ի Twitter-յան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ Իտալիայի ավագը Սակայի հարվածի ժամանակ բղավում է այդ արտահայտությունը։
Tension → elation
💚🤍❤️ An unforgettable moment.@azzurri | #EURO2020 pic.twitter.com/ea6xED21bn
— UEFA EURO 2020 (@EURO2020) July 12, 2021