Logo

Կիևի մրցաշար․ Ովքեր են դուրս եկել կիսաեզրափակիչ, ովքեր՝ դուրս մնացել պայքարից

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 26.02.2021ՍՊՈՐՏ
Artur Aleksanyan european champion 202027 - Կիևի մրցաշար․ Ովքեր են դուրս եկել կիսաեզրափակիչ, ովքեր՝ դուրս մնացել պայքարից
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:01

-

-

Կիևում ընթացքի մեջ է ըմբշամարտի միջազգային մրցաշարը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչի ուղեգրեր են նվաճել Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) պարտվել է քառորդ եզրափակիչում, Հրաչյա Պողոսյանը (63 կգ) հաղթանակ է գրանցել որակավորման փուլում, սակայն պարտություն կրել քառորդ եզրափակիչում, Արտավազդ Վարդանյանը (82 կգ) անհաջողության է մատնվել 1/8 եզրափակիչում, Արթուր Շահինյանը (97 կգ) հաղթանակի է հասել 1/8 եզրափակիչում, սակայն քառորդ եզրափակիչում զիջել մրցակցին:

Ազատ ոճայիններից Կարեն Զուրաբյանը (57 կգ) հաղթել է որակավորման փուլում, բայց պարտություն կրել 1/8 եզրափակիչում, Գևորգ Թադևոսյանը (65 կգ) զիջել է մրցակցին 1/16 եզրափակիչում, Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթահարել է որակավորման փուլի արգելքը, բայց պարտություն կրել 1/16 եզրափակիչում, Արման Անդրեասյանը (74 կգ) հաղթանակ է գրանցել 1/16 եզրափակիչում, սակայն 1/8 եզրափակիչից դուրս մնացել պայքարից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա