«Խետաֆեի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը Ֆլորենտինո Պերեսին համարում է «Ռեալի» պատմության լավագույն նախագահը։
«Ռեալը» մի թիմ է, որը շատ լավ է իրեն դրսևորել ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Նրանք առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներն ունեն։
Որպես ակումբ՝ «Ռեալը» միշտ հարգանք է ներշնչել։ Ես կարծում եմ, որ նրանք ունեն պատմության լավագույն նախագահը, և սա այն դեպքում, որ մենք շատ ենք սիրել Սանտիագո Բեռնաբեուին»,- ասել է իսպանացին։
«Խետաֆեն» ու «Ռեալ Մադրիդը» կհանդիպեն հունվարի 2-ին՝ Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում։
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո