Logo

«Կիլիկիա. Առյուծների երկիր». Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ

Հեղինակ
Kima Galstyan
00:00 / 18.07.2019ՄՇԱԿՈՒՅԹ
67384066 393730631247364 5980900456858124288 n 1 - «Կիլիկիա. Առյուծների երկիր». Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ

Հուլիսի 17-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում, կայացել է «Կիլիկիա. Առյուծների երկիր»/“Cilicia: The Land of Lions” երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը:  Գաղափար-նախաձեռնությունը կյանքի է կոչվել «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի աջակցությամբ: Միտված լինելով ամբողջ աշխարհում պրոպագանդել և սերունդներին հասանելի դարձնել հայկական երաժշտությունն ու մշակույթը ՝ «ԳՈՀԱՐ»-ն այս այգամ անդրադարձ է կատարել կինոյին՝ ներկայացնելով հայ ժողովրդի պատմական
էջերից մեկը՝ Կիլիկիայի հպարտ հայոց թագավորությունը: Ֆիլմի ռեժիսորը Աշոտ Առաքելյանն է։

66799145 2570676662945330 8840806423488102400 n 960x402 - «Կիլիկիա. Առյուծների երկիր». Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ

 

Երեք ֆիլմ-ակնարկներն ամփոփ, գեղարվեստական մոտեցմամբ,ներկայացնում են Կիլիկիայի հզորագույն թագավորական դինաստիաների 300-ամյա պատմությունը:

Ֆիլմ-ակնարկները նկարահանվել են հայաստանյան «Դոմինո Փրոդաքշն» ընկերության կողմից: Այստեղ առավելագույնս պահպանված է պատմական հավաստիությունը, սակայն, թեմայի մատուցման գեղարվեստական և դրամատուրգիական մասն ապահովելու նպատակով  կան պատմական դրվագներ, որոնք ներկայացվել են ռեժիսորի յուրահատուկ ստեղծագործ լուծումներով: Ֆիլմի ստեղծագործական կազմն արել է ամեն ինչ ներկայացվող կինոդիտողին ֆիլմում նկարագրվող ժամանակաշրջան տեղափոխելու համար:

66803728 472134533352484 3648434190917042176 n 1 960x542 - «Կիլիկիա. Առյուծների երկիր». Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ

Ձևավորվելով մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը չուներ պետականություն, Միջերկրական ծովի ափին՝ Կիլիկիայի հողում, ստեղծվեց նոր հայկական իշխանապետություն, որն իր երեքդարյա պատմության ընթացքում կարողացավ պահպանել իր անկախությունը և հիմնել հզոր թագավորություն։

67178935 359352804745758 2928794553408290816 n 960x402 - «Կիլիկիա. Առյուծների երկիր». Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ

Առաջին ֆիլմ-ակնարկ՝

Այն ներկայացնում է Կիլիկիայի պատմությունը՝ հիմնադրման օրվանից մինչև ամենաազդեցիկ թագավորներից մեկի` Ռուբինյանների տոհմից սերող Լևոն Մեծագործի գահակալումը:

67195459 352532955428735 1136319987128991744 n 960x402 - «Կիլիկիա. Առյուծների երկիր». Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ

Երկրորդ ֆիլմ-ակնարկ՝

Այստեղ կծանոթանանք 13-րդ դարի իրադարձություններին, կտեսնենք Լևոն I թագավորի դուստր Զաբելի, նրա խնամակալ Կոնստանդին Պայլի և Զաբելի ամուսին՝ Հեթումյանների դինաստիայի հիմնադիր Կիլիկիո թագավոր Հեթումի կերպարները։

67233953 2354799821409482 4876234988586008576 n 960x402 - «Կիլիկիա. Առյուծների երկիր». Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ

Երրորդ ֆիլմ-ակնարկ՝

1219-1375 թթ․ պատմությունը ներկայացնում է Լևոն III-ի գահակալման տարիները, չորս կողմից կեղեքվող Կիլիկիան և վերջին թագավոր Լևոն V Լուսինյանին, որի հուղարկավորությամբ էլ ավարտվում է ֆիլմ-ակնարկը։

67325549 2076575585980414 1330717783268261888 n 960x402 - «Կիլիկիա. Առյուծների երկիր». Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ

67384066 393730631247364 5980900456858124288 n 960x402 - «Կիլիկիա. Առյուծների երկիր». Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ67390606 939123333104884 2554504813740032000 n 960x402 - «Կիլիկիա. Առյուծների երկիր». Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ67404253 334457300792788 3052785088103186432 n 960x402 - «Կիլիկիա. Առյուծների երկիր». Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ67495444 404607330262082 5335941019202486272 n 960x402 - «Կիլիկիա. Առյուծների երկիր». Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ

Մոտ ապագայում ֆիլմ-ակնարկների պրեմիերան տեղի կունենա նաև Հայաստանում։

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա