Logo

Քիմ Քարդաշյանը պատմել է Քանյե Ուեսթի հետ բաժանվելուց հետո խուճապի նոպաների մասին

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:31 / 13.05.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Քարդաշյան-Քանյե Ուեսթ

Բոլորը վստահ են, որ հենց Քանյե Ուեսթն է Քիմին տարբերվող ոճի խորհրդանիշ դարձրել։ Տարիներ շարունակ ռեփերն ամբողջովին փոխել է կնոջ արտաքինը։ Երբեմն նրանք նույնիսկ վիճում էին, քանի որ Ուեսթին դուր չէր գալիս կնոջ հանդերձանքը։

«The Kardashians» իրապատում շոուի նոր դրվագում Քարդաշյանը խոստովանել է, որ ամուսնուց բաժանվելուց հետո խուճապի նոպաներ է ունեցել։ «Ես հասա նրան, որ նրանից խորհուրդ էի հարցնում ամեն ինչի հետ կապված, ընդհուպ՝ ինչ հագնեմ: Նույնիսկ հիմա ես խուճապի նոպաներ եմ ունենում, երբ ընտրում եմ ինչ հագնել»,- խոստովանել է աստղը։

Քիմը նաև հայտնել է, որ Քանյեն ժամանակին խիստ քննադատել է իր հանդերձանքը։ Դա տեղի ունեցել, երբ նա, առանց Քանյեի օգնության, ընտրել է, թե ինչ լուքով պետք է ներկայանա The Wall Street Journal Awards-ի արարողությանը: Միջոցառումից հետո նրան զանգահարել է ռեփերը և ասել, որ կարիերան ավարտված է։ «Նա ասաց ինձ, որ իմ կարիերան ավարտված է, իսկ հետո ցույց տվեց Մարջ Սիմփսոնի լուսանկարը նման լուքով»,- խոստովանել է Քարդաշյանը քրոջ հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը հանդիպում է Փիթ Դևիդսոնի հետ արդեն վեց ամիս։ Ոչ ոք չէր հավատում նրանց սիրավեպի լրջությանը, բոլորը կարծում էին, որ միասին են միայն համատեղ PR արշավի համար։ Այնուամենայնիվ, նրանք կարծես թե լուրջ են տրամադրված: Վերջերս հումորիստը սիրելիին ներկայացրել է իր ընտանիքին։

Քարդաշյան-Քանյե Ուեսթ-2022

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա