Logo

Կիմիխ. «Ուեմբլիում» Անգլիայի դեմ խաղից ավելի բարդ խաղեր էլ կան»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 25.06.2021ՍՊՈՐՏ
Կիմիխ. Ուեմբլիում Անգլիայի դեմ խաղից ավելի բարդ խաղեր էլ կան - Կիմիխ. «Ուեմբլիում» Անգլիայի դեմ խաղից ավելի բարդ խաղեր էլ կան»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ

29 Հունիս 2021 - 20:00

2

Անգլիա

0

Գերմանիա

1 - 0 Ռահիմ Ստերլինգ - 75`

2 - 0 Հարի Քեյն - 86`

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը խոսել է Անգլիայի հավաքականի դեմ ԵՎՐՈ 2020-ի 1/8 եզրափակիչում կայանալիք խաղի մասին:

«Մենք լավատես ենք, քանի որ գերազանց հանդիպում ենք անցկացրել Պորտուգալիայի հավաքականի հետ: Անկեղծ ասած՝ անհամբերությամբ եմ սպասում այդ խաղին, բայց կան խաղեր, որոնք ավելի բարդ են, քան Անգլիայի հավաքականի դեմ «Ուեմբլիում» խաղալը: Կարծում եմ՝ կարող ենք հաջողության հասնել:

Գերմանիա – Անգլիա խաղից ավելի լավը չկա, բայց արդյոք մենք պե՞տք է հանդիպեինք 1/8 եզրափակիչում՝ չեմ կարող ասել:

Մեր անցկացրած երեք խաղն էլ տարբեր է եղել ու բարելավելու տեղ ունենք: Մենք դա ցանկանում ենք ցույց տալ «Ուեմբլիում»,- Bayern & Germany-ն մեջբերում է Կիմիխի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա