Logo

Կիրյոս. «Australian Open-ն առանց Ֆեդերերի, Նադալի ու Ջոկովիչի աղետ կլինի»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 29.12.2021Հայկական ֆուտբոլ
Nick Kyrgios

Ավստրալացի Նիկ Կիրյոսը կարծում է, որ թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունն առանց Ռոջեր Ֆեդերերի, Նովակ Ջոկովիչի ու Ռաֆայել Նադալի մասնակցության աղետ կլինի:

«Անկեղծ ասած՝ չգիտեմ Նովակի պատվաստման վերաբերյալ խնդրի մանրամասները: Հուսով եմ՝ նա լավ է անցկացրել տոները ու կխաղա հնարավորինս երկար:

Արդեն ասել եմ, որ Ֆեդերերը, Նադալն ու Ջոկովիչի պիտի մասնակցեն մրցաշարին: Եթե երեքն էլ չլինեն մասնակիցների թվում, ուղղակի աղետ կլինի, բացարձակ աղետ երկրպագուների ու թենիսի սիրահարների համար»,- Կիրյոսի խոսքն է մեջբերում The Age-ը:

Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ չի մասնակցելու մրցաշարին, իսկ Ջոկովիչը պետք է լուծի կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստման հարցը: Ինչ վերաբերում է Նադալին, իսպանացին վերջերս վարակվել է կորոնավիրուսով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա