Logo

«Կիսափակ լուսաբացներ». Ինչպես Բալակը «գողացավ» թիմակցի հղի կնոջը

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 23.04.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
regular 16 9 - «Կիսափակ լուսաբացներ». Ինչպես Բալակը «գողացավ» թիմակցի հղի կնոջը

Ի՞նչ է նշանակում լեգենդար ֆուտբոլիստ։ Ֆուտբոլային հասարակությունը, հատկապես ֆանատները «լեգենդար» եզրույթը օգտագործում են պատեհ-անպատեհ առիթով՝ այդ կոչումը կպցնելով գրեթե ամեն երկրորդ ֆուտբոլիստին, որը լավագույն դեպքում միջինից մի փոքր բարձր ֆուտբոլիստ է։ Այլ հարց է «անվանի» եզրույթը։ Փաստացի այս երկու բոնորոշիչի մեջ շատ տարբերություն չկա, բայց ֆուտբոլիստներին բնութագրելու համար կան սարերի ու ձորերի տարբերություն։ 

Պիռլոն, Զիդանը, Ռոնալդոն, Իբրահիմովիչը, Բեքհեմը, Ինյեստան, Չավին, Կրույֆը, Պույոլը, անկասկած, լեգենդար ֆուտբոլիստներ են։ Իրենց լեգենդարությունը նրանք ամրապնդել են նաև խաղադաշտից դուրս՝ ցույց տալով իրենց մեծահոգությունն ու հեղինակությունը։ Միխայիլ Բալակն ու Մեսութ Օզիլն ունեին բոլոր շանսերը վերոնշյալ տիտանների կողքին կանգնելու համար, սակայն շատերը նրանց այդպիսին չեն համարում ու հարգանք չեն տածում նրանց նկատմամբ՝ մի պարզ պատճառով, քանի որ իրենց կյանքը «կիսաբաց լուսամուտների» սցենարից քիչ է տարբերվում։ 

Սկսենք մի փոքր հեռվից. Դարասկզբում «Բավարիայի» կազմում հանդես էր գալիս ակումբի սան Քրիստիան Լելը։ Նրա անունը, գուցե, շատերին ոչինչ չասի, բայց իր կարիերայի ընթացքում նա հայտնվել է առավել քան աբսուրդային իրավիճակներում, որոնք, չեն դարձել լայն քննարկման թեմա տիկտոկների ու ինստագրամների բացակայության պատճառով։ Օրինակ.

  • «Բավարիայում» աշխատելու առաջին 3 ամիսների ընթացքում Լուի վան Գալը Լելին միշտ դուրս է բերել խաղադաշտ, քանի որ չի իմացել, թե ֆուտբոլիստը հստակ, որ դիրքում է հանդես գալիս։ 
  • 2009 թվականին Լելը բաց է թողել «Բավարիայի» մարզումը, քանի որ վնասել է ոտքը՝ պեդիկյուրի ժամանակ։ 
  • Լելը զտարյուն ավստրիացի է և ցանկություն է հայտնել խաղալու իր հարազատ հավաքականում, սակայն մարզչական շտաբը հրաժարվել է նրան վերցնել թիմ։ 

a9bb5e1a 1164 426b b318 9bf79466102f 960x720 - «Կիսափակ լուսաբացներ». Ինչպես Բալակը «գողացավ» թիմակցի հղի կնոջը

Խաղադաշտից դուրս էլ Լելը մի բան չէր. 2007 թվականին ոստիկանությունը նրան 2 անգամ բերման է ենթարկել ընկերուհու նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Բայց մի շտապեք նրան գամել անարգանքի սյանը, քանի որ նա այլ որակներ էլ ունի. Լելը, օրինակ, ֆինանսավորում է մուկովիսցիդոզ հիվանդության դեմ պայքարի հետազոտությունները (նման հիվանդություն ունի Լելի քույրը)։ 

2009 թվականին խաղադաշտում ու կյանքում առանձնապես որևէ նշանակալի հաջողության չհասած Լելը մեծագույն սկանդալ բարձրացրեց, որը տակնուվրա արեց ամբողջ Գերմանիան ու Միխայել Բալակի հեղինակությունը։ Այդ տարի երկրպագուներն անաղմուկ թոշակի էին ուղարկում Բալակին, որը «Չելսին» փոխում էր «Բայերով»։ Հուլիսյան մի օր լույս տեսավ պայթյունի էֆեկտ ունեցող Bild պարբերականի հերթական համարը, որտեղ մանրամասն պատմում էր երեք երեխանի հայր Միխայիլ Բալակի ու Լելի 6-ամսական հղի կնոջ դավաճանության մասին։ 

ballack 960x584 - «Կիսափակ լուսաբացներ». Ինչպես Բալակը «գողացավ» թիմակցի հղի կնոջը

«Գուցե Գերմանիայի հավաքականի ավագի կարգավիճա՞կն է նրան թույլ տալիս նման պահվածքը։ Սակայն ես ու Դանիելան երեխայի ենք սպասում, ու ավելացնելու ոչինչ չունեմ», – հայտարարել է ֆուտբոլիստը։ «Դանիելան սիրում էր Բալակի հետ դիմավորել լուսաբացները»,  – բազմաբովանդակ գրում էին թերթերը ու բարձրացնում բավական հռետորական ու տրամաբանական հարց. «աշխարհում ընդունված է, որ տղամարդիկ են դավաճանում կանանց, իսկ այս պարագայում հակառակն է։ Այդ ի՞նչ ծանր բնավորության տեր մարդ պիտի լինես, որ քո 6 ամսական հղի կինը թողնի քեզ ու գնա այլ տղամարդու մոտ»։ 

Մեր ընտրանին

Սկանդալը քանդեց նաև Բալակի ընտանիքը։ Անվանի ֆուտբոլիստի կինը՝ Սիմոնան, չհանդուրժեց ամուսնու տգեղ քայլը, հեռացավ նրանից ու իր հետ տարավ իրենց երեք երեխաներին։ Սակայն այս պատմությունն այսքանով չավարտվեց։ Գերմանիայում երկրպագուները փոխեցին իրենց վերաբերմունքը Բալակի հանդեպ ու նրան այլևս չէին խղճում որպես ֆուտբոլիստ, որը պարտվել է գրեթե բոլոր երզափակիչներում, որտեղ ինքը կամ իր թիմը պարտվել է։ 

2011-ին Լելն ու Դանիելան չկարողացան ձևացնել՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել ու բաժանվեցին։ Լելը երկար ժամանակ միայնակ չմնաց։ Կարճ ժամանակ անց նա սիրավեպ սկսեց Բաստիան Շվայնշտայգերի նախկին ընկերուհու՝ Մելանի Ռիկինգերի հետ։ Սակայն 2014-ի Մունդիալից մի քանի ամիս անց «Բավարիայի» հավերժ պահեստայինի խելքին փչեց վերցնել ընկերուհու բջջայինն ու թերթել նրա նամակները, որտեղ գտավ Մելանիի ու Մեսութ Օզիլի կրքոտ «չատը»։ Լելը հանրայնացրեց այդ կոնֆլիկտը՝ տարածելով «չատի» սքրինշոթերը ֆեյսբուքում։ 

ozil1 - «Կիսափակ լուսաբացներ». Ինչպես Բալակը «գողացավ» թիմակցի հղի կնոջը

«Մեսութ Օզիլն օգտագործել է իր հայտնիությունն ու ներխուժել է իմ ու Մելանիի անձնական կյանք։ Դա անընդունելի է», – Bild պարբերականի հետ զրույցում Լելը ասել է գրեթե նույնը, ինչ տարիներ առաջ Բալակի մասին։ Օզիլի ընտանիքում կրկնվեց այն, ինչ եղավ Բալակի հետ։ Մեսութի երգչուհի կինը՝ Մենդի Կապրիստոն, ամուսնու դավաճանության մասին լուրն իմացել է գերմանական «Փառքի րոպե» նախագծի նկարահանումների ժամանակ, որտեղ նա ժյուրիի դերում էր։ Նկարահանումները տևական ժամանակով նույնիսկ դադարեցվել են։ 

Կյանքի սկզբունքների որակը կանխորոշում է ոչ միայն երկրպագուների վերաբերմունքը այս կամ այն ֆուտբոլիստի նկատմամբ, այլև այդ խաղացողի հետագա ընթացքը: Արտակարգ տաղանդավոր Բալակն ու Օզիլը գնացին ստորության, ինչը բումերանգի պես անդրադարձավ նրանց կարիերայի, տիտղոսների, մեդալների թվի ու երկրպագուների վերաբերմունքի վրա:

Իսկ այն մարդիկ, ում խիղճը մաքուր է, այդպես էլ  կմնան անհասանելի բարձունքի վրա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա