Logo

Աղբյուր. Հայտնի է՝ որտեղ է կարիերան շարունակելու Կիելինին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:42 / 05.06.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսի» արդեն նախկին պաշտպան Ջորջիո Կիելինին կարիերան կշարունակի ԱՄՆ-ում՝ հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ իտալացի ֆուտբոլիստը տեղափոխվում է «Լոս Անջելես Գելեքսի»: Կողմերի միջև կնքվել է մեկուկես տարվա պայմանագիր:

37-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբի գույները պաշտպանում էր 2005 թվականից: «Ծեր սինյորայի» կազմում Կիելինին դարձել է Իտալիայի իննակի չեմպիոն, 5-ական անգամ նվաճել է երկրի գավաթն ու Սուպերգավաթը:
 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա