Logo

Կլաս-Յան Հունտելարը պայմանագիր ստորագրեց նոր ակումբի հետ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.01.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
2048x1152 - Կլաս-Յան Հունտելարը պայմանագիր ստորագրեց նոր ակումբի հետ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:02

-

-

«Շալկեն» հայտարարել է այն մասին, որ թիմի կազմը համալրել է «Այաքսի» հարձակվող Կլաս-Յան Հունտելարը:

Գելզենկիրխենյան ակումբը 37-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Հունտելարը «Շալկեում» ավելի վաղ հանդես է եկել 2010-2017թթ․՝ թիմի կազմում դառնալով Գերմանիայի գավաթակիր և սուպերգավաթակիր: Հարձակվողը թիմում մասնակցել է 240 հանդիպման՝ խփելով 126 գոլ ու կատարելով 35 արդյունավետ փոխանցում:

«Հանքափորները» Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում վաստակել են 7 միավոր և գտնվում են վտանգավոր գոտում՝ 17-18-րդ հորիզոնականները բաժանելով նույնքան միավոր ունեցող «Մայնցի» հետ:

Նիդեռլանդցի հարձակվողն իր կարիերայի ընթացքում ելույթ է ունեցել նաև «ՊՍՎ Էյնդհովենում», «Դե Գրաֆշապում», «Ապելդորնում», «Հերենվենում», Մադրիդի «Ռեալում» ու «Միլանում»: Երկրի հավաքականի կազմում անցկացրել է 76 խաղ և դարձել 42 գոլի հեղինակ:

Ճանաչված հարձակվողը փոխարինման է մտել 89-րդ րոպեին և հաղթական դուբլի հեղինակ դարձել (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա