Logo

Կլինի՞ 3-րդ սեզոն. Squid Games-ի ռեժիսորը բանակցություններ է վարում Netflix-ի հետ

Հեղինակ
tigran5
00:00 / 30.12.2021ՍՊՈՐՏ
Squid Games 3րդ սեզոն

Squid Game-ի ռեժիսոր Հվանգ Դոնգ Հյուկը հայտնել է, որ բանակցություններ է վարում Netflix-ի հետ՝ երրորդ սեզոնի համար. հայտնում է The Korea Herald-ը՝ հղում անելով KBS-ին:

Նա նշել է, որ Netflix-ի հետ քննարկումնրի մեջ են և աշխատում են միանգամից երկու հարցի շուրջ՝ երկրորդ և փաստորեն արդեն երրորդ սեզոնների համար:

«Շուտով ընդհանուր որոշման կգանք»,- ասել է կինոռեժիսորը:

Հվանգ Դոնգ Հյուկը խոսել է երկրորդ եթերաշրջանի իր պլանների մասին դեռևս նոյեմբերին: Հետո նա նշել է, որ մեծ ճնշում է գործադրվում սերիալի երկրպագուների կողմից՝ պահանջելով նկարահանել սերիալի շարունակությունը: Սակայն երրորդի մասին նա առաջին անգամ է խոսել:

The Squid Game-ը թողարկվել է Netflix-ում՝ սեպտեմբերի 17-ին: Սերիալի հերոսներից շատերը ֆինանսական դժվարությունների մեջ են: Իրենց խնդիրները լուծելու համար նրանք պայմանավորվել են մասնակցել գոյատևման խաղերին:

Հայտնի է, որ նրանք ցանկանում են երկրորդ եթերաշրջանը նվիրել արյունալի մրցույթի հաղթող Սոնգ Կի Հունի պատմությանը:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա