Logo

Կլոպ. «7-րդ երկնքում ենք. «Լիվերպուլը» հաղթեց աշխարհի ուժեղագույն թիմին»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:48 / 16.04.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արտահայտել է իր տպավորությունները:

«Ցանկանում էինք դուրս գալ եզրափակիչ՝ լավ հասկանալով, որ 4 գավաթ նվաճելու երազանքն էլ ավելի է բարդանում: Այնուամենայնիվ, մենք 7-րդ երկնքում ենք: «Լիվերպուլը» հաղթեց աշխարհի ուժեղագույն թիմին, ու սա յուրահատուկ պահ է: 

«Սիթիի» նկատմամբ հաղթանակը նշանակում է, որ ևս մեկ հանդիպում է մեզ սպասվում գավաթի խաղարկությունում: Այդ նույն շաբաթվա միջնամասում էլ խաղալու ենք «Ասթոն Վիլայի» հետ: Երևում է՝ ստիպված ենք լինելու ևս մեկ խաղ հետաձգել: Ծանրաբեռնված շաբաթներ են սպասվում մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն վստահ եմ՝ սա ոչ մեկին չի հուզում».- գերմանացի մասնագետի խոսքը փոխանցում է ВВС Sport-ը:

Հիշեցենք, որ Կլոպի թիմն արդեն նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը, Անգլիայի գավաթում հասել է եզրափակիչ, Չեմպիոնների լիգայում՝ կիսաեզրափակիչ, իսկ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնության համար համառ պայքար է մղում «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա