Logo

«Լիվերպուլը» նոր պայմանագիր է կնքել Կլոպի հետ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:01 / 28.04.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Յուրգեն Կլոպը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ՝ հայտնում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը: Ժամկետը կգործի մինչև 2026 թվականը:

Գերմանացի մասնագետը մերսիսայդյան ակումբի ղեկին է 2015 թվականից:

Կլոպի տիտղոսները «Լիվերպուլում».

  • Անգլիայի չեմպիոն՝ 2019/20
  • Անգլիայի լիգայի գավաթակիր՝ 2021/22
  • Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2018/19
  • ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր՝ 2019
  • Աշխարհի ակումբային առաջնության հաղթող՝ 2019

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» 2:0 հաշվով «Էնֆիլդում» հաղթել է «Վիլյառեալին»՝ եզրափակիչի ուղեգրի համար պարարտ հող նախապատրաստելով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա