Logo

Կլոպ. «Պետք է հարգել «Վիլյառեալին». նրանք ուղղակի անհավանական բան արեցին»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:32 / 04.05.2022ՍՊՈՐՏ
Վիլյառեալ-Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Վիլյառեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում կամային հաղթանակը(3-2)։ Առաջին խաղակեսից հետո «Լիվերպուլը» պարտվում էր 0:2 հաշվով, սակայն ընդմիջումից հետո 3 գոլ է խփել և հաղթանակ տոնել:

«Երբ ես տեսա մեր առաջին քայլերը 2-րդ խաղակեսում, ես գիտեի, որ կարող ենք փոխել իրավիճակը, բայց մենք դեռ պետք է գոլ խփեինք: Իսկապես ինչ-որ յուրահատուկ բան ստացվեց: Մենք գիտեինք, թե ինչ սխալներ ենք թույլ տվել առաջին կեսում: Կարևորն այն է, թե տղաներն ինչպես են արձագանքել առաջին կեսում ստեղծված իրավիճակին:

Կյանքում կարևոր է՝ ինչպես ես արձագանքում, երբ ինչ-որ բան սցենարով չի գնում: Մենք պարզապես բավականաչափ ճկուն չէինք առաջին խաղակեսում:

Պետք է հարգել «Վիլյառեալին». երկրպագուները, թիմը, մարզիչն ուղղակի անհավանական բան արեցին: Մեզ ճնշում էին, բայց մենք ընդհանրապես ֆուտբոլ չէինք խաղում։ Մենք պետք է սկսեինք ֆուտբոլ խաղալ. ընդմիջումից հետո վերադարձանք խաղ և գոլեր խփեցինք»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա