Logo

Կլոպ. «Եթե դու հաղթել ես ՊՍԺ-ին, «Չելսիին» և «Ման. Սիթիին», ապա միանշանակ արժանի ես եզրափակիչում խաղալուն»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:13 / 06.05.2022ՍՊՈՐՏ
Յուրգեն Կլոպ-Ռեալ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալը» լիովին արժանի է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուն: 

«Եթե դու հաղթել ես ՊՍԺ-ին, «Չելսիին» և «Մանչեսթեր Սիթիին», ապա միանշանակ արժանի ես եզրափակիչում խաղալուն»,- «Լիվերպուլի» մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Կլոպը Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ խաղից առաջ՝ մամուլի ասուլիսի ընթացքում:

Հիշեցնենք՝ «Ռեալը» 1/8 եզրափակիչում հաղթահարել է ՊՍԺ-ի, 1/4 եզրափակիչում՝ «Չելսիի», իսկ կիսաեզրափակիչում՝ «Մանչեսթեր Սիթիի» արգելքը:

Մադրիդի «Ռեալը» եզրափակիչում կհանդիպի Կլոպի «Լիվերպուլին»: Խաղը կկայանա մայիսի 28-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա