Logo

Կլոպ. «Շնորհավորում եմ «Մանչեսթեր Սիթիին» ու Պեպ Գվարդիոլային»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:00 / 22.05.2022ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է ԱՊԼ-ի վերջին տուրում «Վուլվերհեմփթոնի» դեմ կայացած խաղը (3-1): Զուգահեռաբար ընթացող խաղում «Մանչեսթեր Սիթին» 3-2 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային» ու դարձավ Անգլիայի չեմպիոն։

«Շնորհավորում եմ «Մանչեսթեր Սիթիին» ու Պեպ Գվարդիոլային։ Շնորհակալություն եմ նաև հայտնում «Ասթոն Վիլային» ու «Վուլվերհեմփթոնին» իսկական պայքար առաջարկելու համար։ 

Պետք էր մյուս թիմերից ավելի շատ միավորներ վաստակել, բայց մեզ դա չհաջողվեց։ Չես կարող առավելագույնից ավելին անել։ Տղաներն այսօր արեցին այն ամենը, ինչ կարող էին։

Մենք մինչև վերջ հետապնդեցինք աշխարհի լավագույն թիմին։ Մենք ավելի ուժեղ թիմ կկառուցենք ու կրկին կփորձենք հաջողության հասնել»,- Կլոպի խոսքն է հաղորդում Sky Sports-ը:

«Մանչեսթեր Սիթին» ֆանտաստիկ քամբեք կատարեց և հռչակվեց Անգլիայի չեմպիոն

Գվարդիոլան մարզչական կարիերայի 32-րդ տիտղոսը նվաճեց

Պրեմիեր լիգա. Ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուները, ասիստենտը և «Ոսկե ձեռնոցի» հաղթողները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա