Logo

«Չենք կարող գնել «Ռեալի» փորձը, բայց մենք նույնպես փորձառու ենք». Կլոպը պատասխանել է Vivaro Media-ի լրագրողի հարցին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
21:53 / 27.05.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Կայացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման նախախաղային ասուլիսը մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասնակցությամբ:

Vivaro Media-ի լրագրող Արամ Սահակյանի հարցին, թե արդյոք հաղթանակի դեպքում զգացողություններն ավելի քա՞ղցր կլինեն, քան 2019 թվականին՝ հաշվի առնելով այն, որ այս անգամ մրցակիցը Մադրիդի «Ռեալն» է, Յուրգեն Կլոպը պատասխանել է.

«Անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում՝ ինչ զգացողություն կունենանք հաղթանակի դեպքում: Այս պահին տրամադրված ենք ավելի շատ պատրաստվել, որպեսզի կարողանանք իսկական խաղ ու պատշաճ պայքար առաջարկել նրանց: 

Այո՛, Դուք իրավացի եք՝ «Ռեալն» ամենատիտղոսակիրն է, թիմ, որի որոշ ֆուտբոլիստներ կարող են գավաթը նվաճել 5-րդ անգամ, որի մարզիչը կարող է հաղթող դառնալ 4-րդ անգամ: Այդ ամենն ակնհայտորեն շատ բան է ասում: 

Մենք չենք կարող գնել այս փորձը կամ ձեռք բերել այն մեկ գիշերում: Սակայն մենք զգում ենք, որ եթե ոչ նույնչափ, ապա նույնպես փորձառու ենք: Հինգ տարվա ընթացքում մենք երրորդ անգամ ենք այստեղ, իսկ դա նույնպես առանձնահատուկ է: 

Միակ բանը, որի մասին հիմա մտածում ենք, այն է, թե ինչպես պատրաստվել խաղին»:

«Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ» եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին, մեկնարկը՝ 23:00-ին: Հանդիպմանը կարող եք հետևել  «Վիվառո Սպորտ»-ի  ուղիղ եթերում՝ սկսած 22:45-ից:

Vivaro Media-ի մեկնաբանները ՉԼ եզրափակիչը կլուսաբանեն «Ստադ դը Ֆրանս» ստադիոնից (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա