Logo

Կլոպը գնահատել է «Լիվերպուլի» շանսերը չեմպիոնական պայքարում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:25 / 16.05.2022ՍՊՈՐՏ
Jürgen Klopp

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գնահատել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի՝ Պրեմիեր լիգայի տիտղոսը նվաճելու հնարավորությունները։

«Այո՛, մենք դեռ մաթեմատիկորեն շանսեր ունենք առաջնությունում հաղթելու համար, բայց արդյոք դրանք իսկապես այդքան իրակա՞ն են... Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ է «Մանչեսթեր Սիթին» 2 խաղում անընդմեջ միավորներ կորցրել: Շատ ուժեղ թիմ է»,- Կլոպի խոսքն է մեջբերում լրագրող Նիլ Ջոնսը։

«Լիվերպուլը» 86 միավորով 2-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 4 միավոր։ Այս մրցաշրջանում մերսիսայդցիները դեռ 2 խաղ ունեն անցկացնելու Պրեմիեր լիգայում, «Մանչեսթեր Սիթիին» մնացել է 1 հանդիպում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա