Logo

Կլոպը բացահայտել է «Լիվերպուլի» հաջողության գաղտնիքը 11-մետրանոց հարվածաշարում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:43 / 16.05.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիայի գավաթի եզրափակիչում «Չելսիին» 11-մետրանոցներով  (6:5) հաղթելուց հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքիր մանրամասներ է հայտնել: 

«Բոլորս գիտենք, որ 11-մետրանոց հարվածաշարը վիճակախաղի նման է, սակայն կրկին հաղթեցինք: Մենք աշխատում ենք Neuro11 ընկերության հետ: Այնտեղ 4 երիտասարդ են Գերմանիայից: Տարիներ առաջ նրանք կապ հաստատեցին՝ հայտնելով, որ իրենք նեյրոկենսաբաններ են և կարող են մարզել 11-մետրանոցները: 

Հիմա կարող եմ ասել, որ այդ տղաները ֆանտաստիկ աշխատանք են կատարել, և այս մրցանակները նրանց համար են»,- Կլոպի խոսքը փոխանցում է This Is Anfield-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլն» արդեն 2 տիտղոս ունի: Գերմանացի մասնագետի թիմը թե՛ Անգլիայի լիգայի գավաթը, թե՛ Անգլիայի գավաթը նվաճել է՝ 11-մետրանոց հարավածաշարում հաղթելով «Չելսիին»:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա