Logo

Կլոպը բացատրել է՝ ինչու չի ցանկացել «Լիվերպուլից» «Բավարիա» տեղափոխվել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:13 / 14.05.2022ՍՊՈՐՏ
null

Յուրգեն Կլոպը բացատրել է, թե ինչու չի ցանկացել «Լիվերպուլից» «Բավարիա» տեղափոխվել՝ գրում է The Telegraph-ը։

«Մի քանի անգամ ես կարող էի «Բավարիա» տեղափոխվել։ Վստահորեն կարող եմ ասել, որ այնտեղ ես կարիերայիս ընթացքում ավելի շատ տիտղոսներ կարող էի նվաճել։ Ամեն դեպքում շանսերն ավելի բարձր կլինեին։

Բայց ես նման կերպ չվարվեցի։ Ես «Լիվերպուլի» հետ գործող պայմանագիր ունեմ։ Աշխարհը միայն հաղթողներից չի բաղկացած։ Հուսով եմ, որ աշխարհը լի է հաղթել ցանկացողներով։

Ես գոհ եմ ամեն ինչից»,- ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը։

Հաղորդվում է, որ «Բավարիան» վերջին 6 տարում մարզչական փոփոխություն կատարելիս փորձել է թիմ հրավիրել Կլոպին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա