Logo

Կլոպը՝ «Ռեալի» դեմ խաղի մասին. «Պետք է մտքից հանել «ռևանշ» կամ «վրեժ» բառերը»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:51 / 25.05.2022ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է «Ռեալի» դեմ առաջիկա խաղին:

Հիշեցնենք, որ թիմերը հանդիպել էին նաև 2018 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: «Արքայական ակումբը» հաղթել էր 3:1 հաշվով, իսկ հանդիպման սկզբում Սերխիո Ռամոսի հետ պայքարի արդյունքում վնասվածք էր ստացել Մոհամեդ Սալահը:

«Հանդիպել ենք «Ռեալին» և պարտվել ենք: Հետաքրքիրն այն է, որ 2018 թվականին պարտվեցինք մադրիդցիներին, իսկ մեկ տարի անց Մադրիդում նվաճեցինք Չեմպիոնների լիգայի գավաթը: Ճիշտ է՝ այլ մարզադաշտում` «Վանդա Մետրոպոլիտանոյում»: Կարճ ասած՝ եթե հասնում ենք եզրափակիչ, Մադրիդն ինչ-որ կերպ առնչվում է մեզ հետ:

Եթե եզրափակիչ ուղևորվենք՝ մտքում ունենալով ռևանշի կամ վրեժի մեծ ցանկություն, ոչինչ չի ստացվի: Պետք է մոռանանք նման բառերը: Բոլորովին այլ ճանապարհով ենք հայտնվել եզրափակիչում և պարտավոր ենք հավատարիմ մնալ մեր ոճին ու մարտավարությանը: Վստահ եմ՝ հենց դա էլ անելու ենք»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է մայիսի 28-ին Փարիզում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա