Logo

Կլոպը՝ «Վիլյառեալի» նկատմամբ հաղթանակի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:25 / 28.04.2022ՍՊՈՐՏ
Jürgen Klopp

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Վիլյառեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում իր թիմի տոնած հաղթանակը։ Հանդիպումն ավարտվել է մերսիսայդյան ակումբի՝ 2:0 հաշվով հաղթանակով։

«Առաջին խաղակեսում իմ թիմը լավ էր տեղաշարժվում խաղադաշտում: Հարկավոր էր պահպանել դրական վերաբերմունք և մտածելակերպ: Ամեն ինչ լավ ստացվեց։

Հիմա մենք գնալու ենք Վիլյառեալ և փորձելու ենք դուրս գալ եզրափակիչ։ Մենք պետք է պահպանենք լիարժեք մարտական ​​պատրաստվածություն և հարյուր տոկոսանոց ճիշտ վերաբերմունք, որպեսզի պատասխան խաղն անցկացնենք այնպես, ինչպես առաջինը»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Թիմերի միջև դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 3-ին և կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա