Logo

Կլոպ. «Էվերթոնը» լավագույնն էր այս տրանսֆերային շուկայում»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 16.10.2020ՍՊՈՐՏ
thumb 104312 default news size 5 - Կլոպ. «Էվերթոնը» լավագույնն էր այս տրանսֆերային շուկայում»
Խաղի մանրամասները

Անգլիա, Պրեմիեր Լիգա, 5 տուր

17 Հոկտեմբեր 2020 - 15:30

2

Էվերթոն

2

Լիվերպուլ

0 - 1 Սադիո Մանե - 3`

1 - 1 Մայքլ Քին - 19`

1 - 2 Մոհամեդ Սալահ - 72`

2 - 2 Դոմինիկ Կալվերտ-Լյուին - 81`

Կարմիր Քարտ Ռիշարլիսոն - 90`

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է ասել իր առաջիկա մրցակից «Էվերթոնի» հասցեին ու նշել, որ իրենց հարևանները տրանսֆերային հրաշալի գործունեություն ծավալեց:

«Էվերթոնը», անկասկած, լավագույնն էր այս տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նրանք համալրվեցին հենց այն ֆուտբոլիստներով, որոնք կուժեղացնեին առանց այդ էլ բավական հզոր թիմը: Մնում է միայն, որ նրանք անեն այն, ինչ պատկերացնում է Անչելոտին, և դրանից հետո նրանք կդառնան շատ ավելի ուժեղ:

Հարձակման գծում «Էվերթոնն» ունի թոփ ֆուտբոլիստներ՝ ի դեմս Խամեսի և Ռիչարլիսոնի, կենտրոնում ունեն Ալան և Սիգուրդսոն: Նրանց դեմ խաղալը շատ հետաքրքիր է լինելու», – Կլոպի խոսքերն է փոխանցում BBC Sport-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա