Logo

Կլոպ. «Նա լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ երբևէ աշխատել եմ»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 17.03.2021ՍՊՈՐՏ
Կլոպ. «Նա լավագույն ֆուտբոլիստն է որի հետ երբևէ աշխատել եմ» - Կլոպ. «Նա լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ երբևէ աշխատել եմ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:18

-

-

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի մասին, որի հետ համատեղ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»:

«Լա լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ երբևէ աշխատել եմ: Արդարացի չի լինի ուրիշ ֆուտբոլիստի անուն տալ:

Եթե յուրաքանչյուր ֆուտբոլիստ այնքան արագ զարգանար, որքան Լևանդովսկին՝ սկսած «Լեխում» անցկացրած ժամանակահատվածից, ֆուտբոլն ուղղակի կկորցներ գլուխը: Բոլոր ֆուտբոլիստները ֆենոմենալ կլինեին:

Նա իսկական մեքենա է: Նա ամեն ինչ արել է, որ գնդակը ցանցն ուղարկելու մեքենա դառնա: Նա հստակ գիտի, թե ինչ պետք է անի յուրաքանչյուր իրավիճակում:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան ու մյուս ֆուտբոլիստներին, որ օգնեցին ինձ լավ մարզիչ դառնալ»,- Bild-ը մեջբերում է Կլոպի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա