Logo

Կլոպ. «Սա դարպասապահի լավագույն գոլն էր, որ երբևէ տեսել եմ»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 17.05.2021ՍՊՈՐՏ
alisson - Կլոպ. «Սա դարպասապահի լավագույն գոլն էր, որ երբևէ տեսել եմ»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Վեստ Բրոմվիչի» դեմ խաղի 90+5 րոպեին դարպասապահ Ալիսոն Բեկերի խփած հաղթական գոլը:

«Ինչպիսի պահ էր: Այդպես հաղթելն ինչ-որ յուրահատուկ զգացմունքներ է առաջացնում: Չէի կարող այս պահին էլ ավելի երջանիկ լինել:

Դա դարպասապահի խփած լավագույն գոլն էր, որ երբևէ տեսել եմ: Այդպես իսկական հարձակվողներն են կարողանում խփել: Երբ Ժիրուն է այդպես խփում, ասում ենք դա թոփ մակարդակ է»,- գերմանացու խոսքն է մեջբերում BBC-ին:

Բրազիլացին իր գոլը նվիրել է հոր հիշատակին, որը խեղդամահ էր եղել փետրվարին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա