Logo

Կլոպն արձագանքել է Վերների՝ «Լիվերպուլի» վերաբերյալ կատարած հայտարարությանը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 28.02.2020ՍՊՈՐՏ
atletico madrid v liverpool fc uefa champions league round of 16 first leg 5e5132ee1b719bc2de000001 - Կլոպն արձագանքել է Վերների՝ «Լիվերպուլի» վերաբերյալ կատարած հայտարարությանը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:34

-

-

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արձագանքել է «Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերների՝ անգլիական ակումբ հավանական տեղափոխությանը վերաբերող հայտարարությանը:

«Ոչինչ չեմ կարող ասել այդ կապակցությամբ: Սակայն ինձ դուր է գալիս, երբ ֆուտբոիլստները մեր ակումբի մասին խոսում են դրական առումով, այլ ոչ այսպես․ «Դա վերջին տեղն է, որտեղ պատրաստ եմ գնալ»: Դա այդ իմաստով հիանալի է, սակայն մնացած առումներով ասելու ոչինչ չունեմ»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Liverpool Echo-ն:

Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, որ «Լիվերպուլը» պատրաստ է օգտվել Վերների տրանսֆերի՝ պայմանագրով նախատեսված հրաժարագնի ակտիվացման հնարավորությունից և «Լեյպցիգին» վճարել 58 մլն եվրո, ինչից անմիջապես հետո բանակցություններ սկսել հարձակվողի հետ: Տեղեկացվում էր նաև, որ 23-ամյա գերմանացին արդեն առաջարկներ է ստացել «Բարսելոնայից» ու «Մանչեսթեր Յունայթեդից», սակայն մերժել դրանք:

Վերները Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման, խփել 21 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում:

Կլոպ. «Լիվերպուլի» հետաքրքրության մասին իմանալով նույն զգացումն ունեցա, ինչ առաջին կնոջս հետ հանդիպմանը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա