Logo

Կլոպը՝ «Արսենալի» դեմ խաղի մասին. «Շատ լավ զգացողություն ունեմ»

17:41 / 07.04.2023Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի առաջնության 30-րդ տուրում առաջատար Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղի մասին: Գերմանացի մասնագետը նշել է, որ պետք չէ ամբողջ հույսը դնել տնային «Էնֆիլդ» ստադիոնի աջակցության վրա:

««Էնֆիլդը» միակ գործոնը չէ, որի վրա պետք է հույս դնել, բայց գաղտնիք չէ, որ երկրպագուներն ու մարզադաշտը մեր կողքին են: Խաղից առաջ շատ լավ զգացողություն ունեմ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

«Լիվերպուլ» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 28 խաղից հետո 43 միավորով 8-րդն է Պրեմիեր լիգայում, Միկել Արտետայի գլխավորած «Արսենալը» մեկ հանդիպում ավելի է անցկացրել և 72 միավորով առաջատարն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա