Logo

Կլոպը հանդիպում է նախատեսել Տիմո Վերների հետ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 16.04.2020ՍՊՈՐՏ
Կլոպը հանդիպում է նախատեսել Տիմո Վերների հետ - Կլոպը հանդիպում է նախատեսել Տիմո Վերների հետ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:17

-

-

«Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել «Լեյպցիգի» գոլահար Տիմո Վերների տրանսֆերը։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ հաղորդում է գերմանական Bild-ը։

Մասնագետն անձամբ հանդիպում է նախատեսել 24-ամյա հարձակվողի հետ։ Հանդիպման ընթացքում Կլոպը ցանկանում է Վերներին ներկայացնել «Լիվերպուլի» հետագա ծրագրերը, ֆուտբոլիստի ակնկալվող նշանակությունն անգլիական ակումբի կազմում։

Նշվում է, որ Կլոպը սովորաբար այսպիսի հանդիպումներ է կազմակերպում այն ֆուտբոլիստների հետ, որոնց իսկապես ցանկանում է տեսնել իր թիմում։

Միաժամանակ հաղորդվում է, որ Կլոպի ու Վերների հանդիպումն այս պահին նախատեսված չէ՝ կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում անվտանգության նկատառումներից ելնելով։

Վերների ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան»։

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում գերմանացին մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա