Logo

Կմեկնարկի բասկետբոլի Ա-լիգայի նոր մրցաշրջանը

19:14 / 23.05.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի մայիսի 26-ին նշանակված «Ուրարտու» - «Արթիկ» խաղով, հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:

Այս տարի չեմպիոնության համար կպայքարի 6 թիմ՝ «Ուրարտուն», ՖԻՄԱ-ն, «Էրեբունին», ԲԿՄԱ-ն, «Արթիկը» և «Դվինը»։ Հանդիպումները կկայանան «Միկա» մարզադահլիճում, սակայն մի քանի խաղ «Արթիկը» կանցկացնի Արթիկ քաղաքում։

«Մարզերում բասկետբոլի տարածումն ու զարգացումը մեզ համար շատ կարևոր են, դրա համար որոշեցինք «Արթիկին» հարազատ քաղաքում մի քանի խաղ անցկացնելու հնարավորություն տալ, հատկապես, որ լավ երկրպագուներ ու նաև վերանորոգված դահլիճ կան։ Այս տարի Ա-Լիգան մեկնարկում է գարնան վերջին, դրա համար կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Սակայն համոզված եմ, որ առաջնությունը շատ լավ պայքարում է անցնելու։ Այն նաև ավելի կարճ է տևելու՝ մոտ 3 ամիս։ Թիմերը մեծ աշխատանքներ են տանում, համալրվում են ուժեղ բասկետբոլիստներով, բոլորն էլ ձգտելու են չեմպիոն դառնալ»,- նշել է Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա