Logo

Կուման. «Երբ տեսնում ես՝ «Բարսելոնան» Մեսիի հեռանալուց հետո 55 միլիոնով ձեռք է բերում ինչ որ մեկին, այլ բան ես մտածում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:18 / 03.03.2022ՍՊՈՐՏ
Ռոնալդ Կուման-Լիոնել Մեսի

Ռոնալդ Կումանը խոսել է «Բարսելոնայից» Լիոնել Մեսիի հեռանալու մասին:

«Ղեկավարությունը պնդում էր, որ ես համաձայն լինեմ խաղացողների հեռանալուն: Ասում էին, որ պետք է ֆինանսները կարգի բերել։

Բայց երբ տեսնում ես, որ նրանք ինչ որ մեկին ձեռք են բերում 55 միլիոն եվրոյով Լիոնել Մեսիի հեռանալուց անմիջապես հետո մտածում ես՝ արդյոք իրականում այլ բա՞ն է պատահել: Ինչու՞ Մեսին պետք է հեռանար»,- «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզչի խոսքը մեջբերում է Algemeen Dagblad-ը:

Հիշեցնենք՝ հունվարին «Բարսան» 55 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Սիթիից» գնեց վինգեր Ֆերան Տորեսի տրանսֆերային իրավունքները։

Հաղորդվում էր, որ այս գումարը կատալոնական ակումբը կվճարի մաս-մաս՝ 4 տարվա ընթացքում, իսկ առաջին վճարումը կկատարի ամռանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա