Logo

«Ինտերի» պաշտպանը կարող է ավարտել կարիերան ու ընդգրկվել թիմի մարզչական շտաբում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:47 / 18.01.2022ՍՊՈՐՏ
Ալեքսանդր Կոլարով

«Ինտերի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովը կարող է ավարտել ֆուտբոլիստի կարիերան՝ հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ 36-ամյա սերբը դիտարկում է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու տարբերակը՝ միլանյան ակումբի մարզչական շտաբում ընդգրկվելու համար։ Կոլարովը կարող է ավարտել կարիերան մինչև մրցաշրջանի ավարտը։

Այս մրցաշրջանում սերբ պաշտպանն «Ինտերի» կազմում անցկացրել է 4 հանդիպում։ Կոլարովը միլանյան ակումբում հանդես է գալիս 2020 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա