Logo

Ադամյանի գոլը «Քյոլնին» օգնեց գոլառատ խաղում հաղթել «Վոլֆսբուրգին» (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:25 / 03.09.2022ՍՊՈՐՏ
null

Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Քյոլնը» 4-2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ։

Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Լուկաս Նմեչան, իսկ «Քյոլնի» գոլերից մեկը խփեց Սարգիս Ադամյանը։ Հայաստանի հավաքականի հարձակվողը փոխարինման մտավ 65-րդ րոպեին, իսկ 81-րդ րոպեին ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։ Դա 29-ամյա Ադամյանի առաջին գոլն էր «Քյոլնի» կազմում։

Այս հաղթանակից հետո «Քյոլնը» 9 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։ «Վոլֆսբուրգը» 2 միավորով 16-րդն է։

Հաջորդ տուրում «Քյոլնը» կմրցի «Ունիոն Բեռլինի», իսկ «Վոլֆսբուրգը»՝ «Այնտրախտի» հետ։

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Քյոլն»՝ 2-4

Լուկաս Նմեչա, 2, 79 - Դեյան Լյուբիչիչ, 22, Պաուլո Օտավիո, 32 (ինքնագոլ), Ֆլորիան Կաինզ, 45+2, Սարգիս Ադամյան, 81

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա