Logo

Կոնտեն ասել է, թե ով է աշխարհի լավագույն մարզիչը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:46 / 12.05.2022ՍՊՈՐՏ
null

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բարձր է գնահատում Պեպ Գվարդիոլայի՝ «Սիթիում» կատարած աշխատանքը:

«Համաձայն եմ Պեպի հետ, որ գումարը շատ կարևոր է ֆուտբոլում, սակայն հաջողություն չի երաշխավորում: Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է և իր մտքերն ու գաղափարները վճռականորեն հասցնում է ֆուտբոլիստներին:

Նա գերազանց թիմ է կառուցել ու սկսել է քաղել իր աշխատանքի պտուղները, իսկ գումարը հարկավոր է՝ կազմը թարմացնելու և որակապես ավելի լավը դարձնելու համար»,- իտալացու խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ «քաղաքաբնակները» միանձնյա գլխավորում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, Կոնտեի թիմը 5-րդն է: 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա