Logo

Կոնտեն 6 տրանսֆեր է խնդրել՝ «Տոտենհեմն» ԱՊԼ-ի չեմպիոնության հավակնորդ դարձնելու համար

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:35 / 28.05.2022ՍՊՈՐՏ
null

Անտոնիո Կոնտեն կշարունակի մարզել «Տոտենհեմը»՝ հայտնում է ESPN-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ իտալացի մասնագետի և «խթանների» սպորտային տնօրենի միջև բանակցությունները բարեհաջող ավարտ են ունեցել:

52-ամյա մարզիչը 6 տրանսֆեր է խնդրել՝ լոնդոնյան ակումբն ԱՊԼ-ի չեմպիոնության հավակնորդ դարձնելու համար. կենտրոնական կիսապաշտպան, 2 եզրային պաշտպան, 2 կենտրոնական պաշտպան և պահեստային հարձակվող:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանի արդյունքներով՝ «Տոտենհեմն» զբաղեցրել Է 4-րդ տեղն ու գալիք մրցաշրջանում կխաղա Չեմպիոնների լիգայում: 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա