Logo

Կոնտեն միայն 1 պայմանով կգլխավորի ՊՍԺ-ն

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:53 / 23.04.2022ՍՊՈՐՏ
null

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատրաստ է գլխավորել ՊՍԺ-ն: Le Parisien-ի հաղորդմամբ՝ իտալացի մասնագետը փարիզյան ակումբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պայման է դրել՝ ասելով, որ մտադիր չէ աշխատել թիմի սպորտային տնօրեն Լեոնարդոյի հետ: 

Ավելի վաղ նշվում էր, որ բրազիլացին վստահություն չի վայելում ակումբի ղեկավարության շրջանում և կարող է հեռանալ Փարիզից:

Հիշեցնենք, որ այժմ ՊՍԺ-ն գլխավորում է Մաուրիսիո Պոչետինոն: 

Կոնտեի՝ լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա