Logo

Կոնտեն ասել է՝ որ դեպքում «Տոտենհեմը» կմասնակցի ԱՊԼ-ի չեմպիոնական մրցավազքին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
17:52 / 03.09.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել  է իր թիմի վարած տրանսֆերային քաղաքականության մասին:

«Կարծում եմ՝ լավ ենք աշխատել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մեր տրանսֆերային ծրագիրը համապատասխանում էր ակումբի ֆինանսական վիճակին: Այնուամենայնիվ, տեսնում եմ մյուս թիմերի կազմերն ու գիտակցում՝ որքան հեռու ենք: ԱՊԼ-ի չեմպիոնական մրցավազքին մասնակցելու համար մեզ պետք է ևս 3 տրանսֆերային պատուհան. դրանից հետո ավելի մարտունակ կդառնանք ու կպայքարենք տիտղոսի համար»,- Կոնտեի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան ակումբը 5 խաղից վաստակած 11 միավորով 3-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա