Logo

Ալեգրին՝ Ռաբիոյին. «Եվս մեկ անգամ կորցնես գնդակը՝ կսպանեմ քեզ»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:08 / 16.01.2022ՍՊՈՐՏ
null

Զվարճալի դրվագ են ֆիքսել «Յուվենտուս» - «Ուդինեզե» խաղի տեսախցիկները՝ տեղեկացնում է Football Italia-ն:

Դրվագներից մեկում թուրինյան ակումբի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն որոշել է շրջանցել միանգամից երկու մրցակցի, սակայն եզրային գծին մոտ գտնվող Մասիմիլիանո Ալեգրին արգելել է դա անել:

«Ռիսկի մի՛ գնա. ևս մեկ անգամ կորցնես գնդակը՝ կսպանեմ քեզ»,- գոռացել է իտալացի մասնագետը:

Հաշվի առնելով, որ տրիբունաները գրեթե դատարկ են եղել, Ալեգրիի ձայնը լսելի է եղել ամբողջ ստադիոնի ու հեռուստադիտողների համար:

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» միավորներով հավասարվեց Չեմպիոնների լիգայի գոտում գտնվող «Ատալանտային», սակայն Բերգամոն ներկայացնող թիմը 2 հանդիպում պակաս է անցկացրել:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա