Logo

Կովալենկոն՝ Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալու մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:18 / 18.04.2022Հայկական ֆուտբոլ
Ալեքսանդր Կովալենկո

«Կռիլյա Սովետովի» 18-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն Metaratings-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականից ստացած հրավերի մասին:

«Այս պահին ես ոչ դրական, ոչ բացասական պատասխան չեմ տվել»,- ասել է Կովալենկոն։

Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել է, որ Կովալենկոն դեռ չի համաձայնել ելույթ ունենալ Հայաստանի ազգային հավաքականում։ 

Ալեքսանդր Կովալենկոն «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է: Ավագ Կովալենկոն 1960-1975 թվականներին պաշտպանել է լեգենդար թիմի գույները՝ դառնալով ԽՍՀՄ գավաթակիր: Երևանյան թիմի կազմում նա անցկացրել է 281 հանդիպում և դարձել 19 գոլի հեղինակ:

Կովալենկո ավագը կյանքից հեռացել է 2002 թվականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա