Logo

Ինչպես տնային դարձնել մրցակցի տրիբունան. «Կրասնոդարի» երկրպագուների հնարամիտ քայլը (լուսանկար)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:37 / 09.05.2022Հայկական ֆուտբոլ
null

ՌՊԼ-ի 28-րդ տուրի՝ «Արսենալ Տուլա» - «Կրասնոդար» հանդիպումից առաջ հնարամիտ քայլով են աչքի ընկել հյուրերի երկրպագուները:

Նրանք Տուլայի «Արսենալի» մարզադաշտի բազմագույն նստարանները ծածկել են աղբի համար նախատեսված տոպրակներով, և կանաչ դրոշների առկայությամբ հյուրերի համար նախատեսված սեկտորն ստացել է «Կրասնոդարի» տնային տրիբունայի տեսքը: 

Հիշեցնենք, որ «ցլերի» ավանդական գույները կանաչը և սևն են:

Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ «Կրասնոդարի» կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա