Logo

«Կրասնոդարի» հարձակվողը տեղափոխվել է «Ուրարտու» 

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:25 / 04.07.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ուրարտուն» հայտարարել է հարձակվող Լեոն Սաբուայի հետ պայմանագիր կնքելու մասին։

Սաբուան ռուսական «Կրասնոդարի» սան է, ամբողջ կարիերայի ընթացքում խաղացել է այդ ակումբի տարիքային տարբեր խմբերի թիմերում։ 21-ամյա հարձակվողը 2021/22 թվականների մրցաշրջանն անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Կրասնոդարի» կազմում՝ մասնակցելով 1 պաշտոնական հանդիպման։

Նա ունի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումներին մասնակցելու փորձ. «Կրասնոդարի» կազմում մասնակցել է «Չելսիի» և «Սևիլիայի» դեմ խաղերին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա