Logo

«Կրասնոդարի» Մ17 թիմը՝ Ռուսաստանի Մ17 երիտասարդական լիգայի չեմպիոն (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:16 / 23.05.2022ՍՊՈՐՏ
Կրասնոդարի Մ17 թիմ

Ռուսաստանի Մ17 երիտասարդական լիգայի վերջին՝ 26-րդ տուրում «Կրասնոդարի» Մ17 թիմը կամային ֆանտաստիկ հաղթանակի (2:1) է հասել «Ռուբինի» Մ17 թիմի նկատմամբ՝ դառնալով չեմպիոն:

«Կրասնոդարի» Մ17 թիմի կազմում ամբողջ խաղին մասնակցել են ծագումով հայ ֆուտբոլիստներ՝ աջեզրային պաշտպան Ռուսլան Բաբայանը, կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանը և ձախ վինգեր Ռոբերտ Փոթինյանը, իսկ կենտրոնական հարձակվող Արտյոմ Հարությունյանը մնացել է պահեստայինների նստարանին:

«Կրասնոդարի» Մ17 թիմը 2 գնդակ է խփել հանդիպման հիմնական ժամանակի վերջին 10 րոպեի ընթացքում՝ հաղթական գոլը գրանցելով հիմնական ժամանակի վերջին վայրկյանին: Անդրեյ Օտյուտսկիի գլխավորած թիմը վաաստակած 59 միավորով դարձել է չեմպիոն՝ 1 միավորով գերազանցելով 2-րդ տեղում հանգրվանած «Սպարտակի» Մ17 թիմին:

  • Հանդիպման տեսությունը

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա