Logo

«Կրասնոդարն» ու ՀՖՖ-ն շնորհավորել են Էդուարդ Սպերցյանին

14:21 / 07.06.2023Ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարն» ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, որը հունիսի 7-ին նշում է ծննդյան 23-րդ տարեդարձը:

«Շնորհավորում ենք Էդուարդ Սպերցյանի ծննդյան տարեդարձը: Մեր Էդոն այսօր դառնում է 23 տարեկան: Էդուարդին մաղթում ենք առողջություն, բարեկեցություն, առանց վնասվածքների կարիերա և հաջողություններ՝ սիրելի գործում»,- սոցցանցերում գրել է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի ավարտված առաջնությունում 28 խաղում խփել է 10 գոլ ու կատարել 12 գոլային փոխանցում:

Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը ճանաչվել է ՌՊԼ-ի 2022/23 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, մրցաշրջանի լավագույն ասիստենտն է և ընդգրկվել է երկրպագուների վարկածով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա