Logo

Կրաուչն ասել է, թե երբ Ջերարդը կգլխավորի «Լիվերպուլը»

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 17.05.2021ՍՊՈՐՏ
0 JS228546717 - Կրաուչն ասել է, թե երբ Ջերարդը կգլխավորի «Լիվերպուլը»

«Լիվերպուլի» և «Տոտենհեմի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչն ասել է, թե երբ Սթիվեն Ջերարդը կգլխավորի մերսիսայդյան ակումբը։

«Նա հիասքանչ մարզիչ կլինի։ Եթե ես ղեկավարեի «Տոտենհեմը», հետաքրքրված կլինեի նրա մակարդակի մասնագետի հրավիրելու մտքով։ Բայց կարո՞ղ եք դուք պատկերացնել, որ Սթիվեն Ջերարդը Անգլիայում «Լիվերպուլից» բացի այլ թիմ գլխավորի։ Ո՛չ, ես նույնպես չեմ կարող դա պատկերացնել։

Երբ Սթիվենը վերադառնա Անգլիա, նա կզբաղեցնի Յուրգեն Կլոպի տեղը։ Ես իսկապես այլ տարբերակներ չեմ տեսնում»,-Կրաուչի խոսքն է մեջբերում Goal-ը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա