Logo

Կրիշտիանու Ռոնալդուն՝ ԵՎՐՈ 2020-ի լավագույն ռմբարկու

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 12.07.2021ՍՊՈՐՏ
3169120 64937848 2560 1440 - Կրիշտիանու Ռոնալդուն՝ ԵՎՐՈ 2020-ի լավագույն ռմբարկու

ԵՎՐՈ 2020-ն ավարտվեց, Իտալիայի հավաքականն էլ դարձավ մրցաշարի հաղթող:

Եվրոպայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկուն դարձավ Պորտուգալիայի ընտրանու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ խփած 5 գոլով: 5 գոլ խփել էր նաև Չեխիայի հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկը, սակայն լավագույն ռմբարկուն Ռոնալդուն է՝ հաշվի առնելով, որ պորտուգալացին կատարել է նաև մեկ գոլային փոխանցում, իսկ այդ 5 գոլը խփել է անցկացրած ավելի քիչ խաղային ժամանակում՝ 360 րոպեում, մինչդեռ Շիկը խաղադաշտում անցկացրել է 404 րոպե:

Պորտուգալիայի հավաքականը դուրս մնաց 1/8 եզրափակիչում՝ պարտվելով Բելգիային:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա