Logo

Կրիշտիանու Ռոնալդուն հերթական տպավորիչ ռեկորդն է գրանցել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 24.06.2021ՍՊՈՐՏ
Կրիշտիանու Ռոնալդուն հերթական տպավորիչ ռեկորդն է գրանցել - Կրիշտիանու Ռոնալդուն հերթական տպավորիչ ռեկորդն է գրանցել
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ 3 տուր

23 Հունիս 2021 - 23:00

2

Պորտուգալիա

2

Ֆրանսիա

1 - 0 Կրիշտիանու Ռոնալդու - 31`

1 - 1 Կարիմ Բենզեմա - 47`

1 - 2 Կարիմ Բենզեմա - 47`

2 - 2 Կրիշտիանու Ռոնալդու - 60`

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղի 31-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն բացել է հանդիպման հաշիվը:

Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ հատվածում իր խփած գոլերի քանակը հասցրել է 20-ի՝ սահմանելով ռեկորդ:

20 գնդակներից 13-ը Ռոնալդուն խփել է Եվրոպայի առաջնությունում: Պորտուգալացին այս հաշվարկում շրջանցել է Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին, որը դարձել է 19 գոլի հեղինակ(16-ը՝ ԱԱ-ում, 3-ը՝ ԵԱ-ում-խմբ):

Հավելենք, որ այս խաղում խփած գնդակը Ռոնալդուի համար 4-րդն է ԵՎՐՈ 2020-ում: Կրիշտիանուն մրցաշարի լավագույն ռմբարկուն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա