Logo

Կրոս. «Ես այդ տեղափոխության երկրպագուն չեմ»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:10 / 22.05.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը չէր ցանկանա Ռոբերտ Լևանդովսկիին տեսնել «Բարսելոնայում»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք լեհ հարձակվողի տեղափոխությունից հետո Իսպանիայի առաջնությունն ավելի գրավիչ կդառնա՞, գերմանացին ասել է. «Չգիտեմ՝ կաշխատի՞ դա, թե՞ ոչ։ Մարզական տեսանկյունից ես այս տեղափոխության երկրպագուն չեմ, քանի որ նա կուժեղացնի մեր գլխավոր մրցակցին»,- իսպանական մամուլի հաղորդմամբ՝ ասել է Կրոսը։

Կրոսը Մադրիդի «Ռեալում» ելույթ է ունենում 2014 թվականից։ Նրա գործող պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։ Transfermarkt-ը 25 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա