Logo

Կրոսը գնահատել է «Ռեալի» ու «Լիվերպուլի» հաղթանակի շանսերը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:26 / 28.05.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի շրջանակում «Լիվերպուլի» դեմ կայանալիք խաղից։

«Եթե անկեղծ, ապա «Լիվերպուլը» հիմա ավելի ուժեղ է, քան 2018 թվականին։ Նրանք կարողացան թիմում պահել լավագույն ֆուտբոլիստներին ու նորերին հրավիրել։

Կարծում եմ, որ կայունության առումով «Լիվերպուլը» Եվրոպայի լավագույն թիմն է այս մրցաշրջանում։ Բայց մեզ ընդամենը 1 խաղ է սպասվում։ Պետք է հիշել, որ անցյալ մրցաշրջանում մենք նրանց քառորդ եզրափակիչից դուրս թողեցինք։ Մեր շանսերը հավասար են»,- Կրոսի խոսքն է հաղորդում ZDF-ը։

«Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ» եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին, մեկնարկը՝ 23:00-ին: Հանդիպմանը կարող եք հետևել  «Վիվառո Սպորտ»-ի  ուղիղ եթերում՝ սկսած 22:45-ից:

Անչելոտի. «Իմ բոլոր եզրափակիչներից լավ հիշողություններ են պահպանվել»

«Չենք կարող գնել «Ռեալի» փորձը, բայց մենք նույնպես փորձառու ենք». Կլոպը պատասխանել է Vivaro Media-ի լրագրողի հարցին

Vivaro Media-ի մեկնաբանները ՉԼ եզրափակիչը կլուսաբանեն «Ստադ դը Ֆրանս» ստադիոնից (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա