Logo

Կրոսն իր ոճի մեջ է. գերմանացին գրառում է արել Ագուերոյի արձանի վերաբերյալ (լուսանկար)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
19:52 / 14.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը կատակել է Սերխիո Ագուերոյի արձանի վերաբերյալ:

BBC Sport-ի լրագրող Սայմոն Սթոունը հրապարակել է «Էթիհադ» մարզադաշտի հարևանությամբ տեղադրված արձանի լուսանկարն ու գրել՝ «Սերխիոն այստեղ է»:

«Վստա՞հ եք»,- գրել է գերմանացին՝ ակնարկելով, որ արձանն ավելի շատ նման է իրեն, քան արգենտինացուն: 

Հիշեցնենք, որ «քաղաքաբնակներն» արձանի բացումն արել էին Ագուերոյի «ոսկե» գոլի տասնամյակի առթիվ:

10 տարի առաջ՝ ԱՊԼ-ի վերջին տուրի՝ «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղի 93-րդ րոպեի 20-րդ վայրկյանին, Սերխիոն հաղթական գոլ էր խփել՝ չեմպիոնական տիտղոս պարգևելով «Սիթիին»:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա