Logo

Կրոսը «Լիվերպուլի» դեմ կխաղա հաջողակ խաղակոշիկներով, որոնք 8 տարեկան են

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:37 / 24.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսն անհամբերությամբ է սպասում «Լիվերպուլի» դեմ եզրափակիչին:

«Բախտս բերել է, քանի որ սա Չեմպիոների լիգայի 6-րդ եզրափակիչն է իմ կարիերայում: Պետք է վայելես պահն ու մեծ ճնշում չզգաս: Եթե հաճույք ես ստանում խաղից, գործողությունններդ նույնպես լավն են լինում:

2014 թվականի աշխարհի առաջնությունից սկսած՝ նույն խաղակոշիկներով եմ ելույթ ունենում: Չեմ կարող բացատտրել՝ ինչու է այդպես: 

Այդ օրն ամեն վայրկյան պետք է հավատանք հաղթանակին. փլեյ-օֆֆի 3 խաղերում էլ զգացողություն եղել է, թե մենք դուրս ենք մնում մրցաշարից»,- գերմանացու խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Նշենք, որ Կրոսը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 2 անգամ խաղացել է «Բավարիայի» ֆուտբոլիստի կարգավիճակով (1 հաղթանակ, 1 պարտություն), 3 անգամ էլ՝ «Ռեալի» (3 հաղթանակ):

«Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա